Այն բոլոր ոլորտները, որոնցով զբաղվել է Հովհ. Թումանյանը, թանգարանի հետաքրքրության և ուսումնասիրման կենտրոնում են: Դրանց մեջ կանանկյունաքարային ոլորտներ, որոնցից սկսվում է յուրաքանչյուր ժողովրդի մշակույթը, որտեղ ակնհայտ արտացոլված են տվյալ ժողովուրդի հոգեկերտվածքն ու բարոյական նկարագիրը: Դրանք են բանահյուսությունը և հնագիտությունը` մի կողմից մեծ հեքիաթագրի բանահավաքչական գործը, որը հիմք դարձավ նրա հրաշալի հեքիաթների, հայկական էպոսի մշակման և ընդհանրապես նրա գրական և հասարակական ժառանգության համար, մյուս կողմից այն մեծ հետաքրքրությունը, որ նա ուներ Լոռվա հուշարձան-կոթողների նկատմամբ՝ որպես անցյալի լուռ վկաների: Գավառից գավառ շրջելով և ծերունիներից գրի առնելով ժողովրդական պատումներ, զրույցներ, Հովհ. Թումանյանը փրկել է մշակութային ժառանգության ամենանուրբ արժեքը` ժողովրդական իմաստուն խոսքը:Հոդված-ակնարկներով ամրագրել ու արձանագրել է Մամիկոնյան տոհմի բացառիկ հուշարձանների պատմական ակունքները:
Այս տարի «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոնը իրականացվում է 3-րդ անգամ:
Նախորդ երկու տարիներին փառատոնին մասնակցած յոթսարեցիների թիվը հատել է 1000-ի շեմը:
Ողջ գիտահետազոտական որոնման ընթացքում մասնակիցները աշխատել են պատմամշակութային ժառանգության առաջատար մասնագետների ուղղորդմամբ և աջակցությամբ: Հասանելիություն են ունեցել հազվագյուտ թանգարանային և գրադարանային հավաքածուների, ձեռք են բերել արշավներ գնալու փորձ, որոնք սոսկ արշավ լինելուց վերածվել են գիտական և հետախուզական ուսումնասիրությունների: Ավելին
2020 թվականին թանգարանային իրականության մեջ առաջին անգամ մեկնարկեց «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 270 խումբ և անհատ, Ավելին
«Յոթը սարի ետևում…»
հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոն
Ի՞նչ կա թաքնված այնտեղ, որտեղ դու ապրում ես: Գիտե՞ս արդյոք ինչ լեգենդներ ու ավանդազրույցներ է հիշում գյուղի այն մեծ տատիկը կամ պապիկը... եթե գիտե՛ս, պատմիր բոլորին, եթե չգիտես, փորձիր բացահայտել:
Հովհաննես Թումանյանի թանգարանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության հետ համատեղ, մեկնարկում են
«Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնը: Ավելին