Միջազգային հեքիաթագիտական պարբերական է: Հրատարակ-վում է տարեկան մեկ անգամ: Հանդեսն ունի գիտական հոդվածների, ամենամյա գիտաժողովի նյութերի, նոր հրատարակությունների, ցուցահանդեսների, հաղորոդումների, իրադարձությունների և մատենագիտության բաժիններ: Ուշադրության կենտրոնում հայկական բանահյուսական ու գրական հեքիաթն է, սակայն տպագրվում են նաև այլ մշակույթներին առնչվող նյութեր: Նյութեր կարել է ներկայացնել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Հոդվածներն ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ alvardjivanyan@gmail.com: Հանդեսը հրատարակվում է Հովհ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժինը և Fabula armeniaca ծրագիրը՝ համագործակցությամբ Երևանի պետական համալսարանի: Նյութերը տպագրվում են Հովհ. Թումանյանի թանգարանի և ԵՊՀ ռոմանագերմանկան բանասիրության ֆակուլտետի խորհուրդների երաշխավորությամբ:
Նախագծի հեղինակ և գլխավոր խմբագիր՝ Ալվարդ Ջիվանյան