Նվարդը շատ կապված էր հոր հետ, ուղեկցում էր նրան գրեթե բոլոր ճամփորդությունների ժամանակ: Նա գրականագետ էր, հեղինակ է «Հուշեր և զրույցներ», «Թումանյանի մանկությունը և պատանեկությունը», «Թումանյանը քննադատ» և այլ գրքերի: Բանաստեղծը սիրում էր պառկել բուխարու դիմաց դրված թավշապատ բազմոց-կանապեի վրա և զրուցել դստեր հետ:
Մինչ Նվարդի սենյակը կա փոքրիկ նախասրահ, որտեղ տեղադրված է բարձրադիր հայելիով զարդասեղանը, իսկ սեղանիկի մեջ ցուցադրվում են բանաստեղծի լայնեզր գլխարկը, տղաներից երկուսի՝Արեգի և Համլիկի գլխարկնեը ու կենցաղային որոշ իրեր: