Թիֆլիսյան բնակարանն ուներ բացօթյա մեծ պատշգամբ, որը ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել վերականգնել երևանյան թանգարանում: Այստեղ տիկին Օլգայի տնտեսությունը է` խոհանոցային պարագաներ, կահ-կարասի, ճամպրուկներ և այլն: Պատշգամբի սեղանին մինչև օրս էլ մի սկուտեղի մեջ դրված է Թումանյանի սիրած հատապտուղներից մեկը՝ ունաբը: Պատշգամբում բանաստեղծը ստեղծել էր իր փորքիկ անկյունը՝ սև սեղանիկով և ճոճաթոռով: Շատ էր սիրում նստել այստեղ` ճոճաթոռին, օդ շնչել, վայելել արևի շոյող ջերմությունը, զմայլվել պատշգամբից բացվող տեսարանով, իսկ գիշերը՝ դիտել երկնքում փայլփլող աստղերին ու «պարապել»` ստեղծագործել: