Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ինքնատիպն ու ռոմանտիկն է: Ապրել է մի կարճ և ներքին հակասություններով լի կյանք: Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցել: «Բլյուտներ» ռոյալը հայրը գնել էր Անուշի համար: Շուշաններ, նորաձև հագուստ` կարված սեփական ձեռքերով, ուլունքաշարեր` Անուշի կանացիության վկայություններն են: Գրել է բանաստեղծություններ, քառյակներ և պոեմներ, նաև երկու պատմվածք` («Ծաղիկը», որը տպագրվել է Վիեննայում «Արեգ» ամսագրում 1924 թ. /N7/ և «Ինչ պիտի լիներ, ինչ եղավ», որը տպագրվել է «Գարուն» ամսագրում) նվիրված իր հռչակավոր հորը:
Լավ տիրապետել է ֆրանսերենին, գրել է պատմվածքներ նաև ֆրանսերեն:
Կյանքից հեռացավ անժամանակ` չհաշտվելով հոր մահվան հետ:
Ափսոս որ էս ծաղիկ հասակում,
Ես քեզ, հայրիկ ջան, դեռ չեմ հասկանում,
Բայց ինչ ափսոսով Անուշը պիտ լայ,
Ես քեզ, հայրիկ ջան, մի օր հասկանայ: