Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

Միջազգային գիտաժողով և ցուցահանդես

2019 թ. հոկտեմբերի 11-13-ին Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և ցուցահանդես:

Գիտաժողովը նվիրված է Հովհ. Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

Ինչպես գիտեք, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։

Միջազգային գիտաժողովը և ցուցահանդեսը իրականացվում է աջակցությամբ՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐ-ի շրջանակում, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի, ինչպես նաև  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արտաքին գործերի նախարարությունների։

«Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում: Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը /Թուխիկյան/, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության ստորաբաժանման ավագ համակարգող  (ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ` Ստեֆանիա Ջանինիի անունից) Ինգա Նիշանյանը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը:

Գիտաժողովին զեկուցելու են մի շարք երկրներից (Իտալիա, Անգլիա, Ճապոնիա, Ռուսաստան, Վրաստան) ժամանած հյուրեր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներ:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ 

ՕԼԻՄՊԻԱԴԱ

Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համահայկական թումանյանական օլիմպիադայի հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլը:

Հարցաշարի պատասխանները կարող եք տեսնել այստեղ:

Երկրորդ փուլի մասնակիցների ստացած միավորները:

«Զրույց ժամանակի մեջ»

Ցուցահանդես

Ցուցահանդես նվիրված  Հայ մեծ գրող Հովհաննես Թումայանի

 ծննդյան 150-ամյակին

18 հոկտեմբերի

Ֆրանսիա, Փարիզ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան

 

Ցուցադրության առաջին բաժնում  ներկայանում է  համաշխարհային գրականության փայլուն գիտակ Հովհ. Թումանյանը, որն իր անձնական հարուստ գրադարանի գրքերի ճանապարհով հաճախ էր իր տանը «զրույցի բռնվում» օտարագիր մեծերի հետ, թափանցում նրանց գրական աշխարհն ու տալիս իր բնութագիրը նրանց։

Ցուցադրության երկրորդ բաժնում  ներկայանում է  Թումանյան մարդն ու ստեղծագործողը տարբեր ազգերի մտավորականների, մշակույթի և արվեստի գործիչների, թարգմանիչների գնահատմամբ։

Ի վերջո՝ ցուցադրությանը կարող ենք վայելել երեք տասնյակից ավելի լեզուներով թարգմանված և տարբեր տարիներին, տարբեր երկրներում հրատարակված գրքերի հավաքածուն, որտեղ ներկայացվում են Հովհաննես Թումանյանի ամենատարբեր ժանրի ստեղծագործությունները։

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՏԱՌԱՏԵՍԱԿ

Ստեղծվել է Հովհաննես Թումանյանի ձեռագրի էլեկտրոնային տարբերակը: Տառատեսակը ձեռք բերելու համար խնդրում ենք գրել մեզ museum@toumanian.am էլ. հասցեով:

ՍԹՐԻԹ ԱՐՏ

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

Հովհաննես Թումանյանի թանգարանը բանաստեղծի ծննդյան 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Թումանյանական շունչը Երևանում» խորագրով Սթրիթ-արտ մրցույթ-փառատոն:

Ծրագրի ընթացքում նկարազարդվելու են Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում նախապես ընտրված հատուկ հարթակներ:
Անհրաժեշտ ներկանյութերը տրամադրելու է թանգարանը, ելնելով աշխատանքի առանձնահատկություններից:
Կատարվող աշխատանքները պետք է լինեն նկարչի ստեղծագործ մտքի արդյունքը և արտահայտեն հեղինակի ապրումները և զգացողությունները՝ ստացված թումանայանական ստեղծագործություններից: Աշխատանքները չպետք է ներառեն Հովհաննես Թումանյանի դիմանկարը:
Հայտերը ընդունվում են մինչև սեպտեմբերի 7-ը:
Հայտերը կարող եք լրացնել այստեղ↙️

   Սա մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում է Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Այստեղ հասնելու համար դուք մագլցելու եք 54 աստիճան, գուցե մի քիչ էլ հոգնելու եք: Բայց եթե իմանաք՝ ինչ խորհուրդ ունի այդ թիվը, ձեր հոգնությունը կվերափոխվի հուզմունքի: Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են թանգարանում: Բայց չկարծեք, թե դրանք սոսկ անցյալի քարացած պատկերներ են: Ոչ, այստեղ անցյալը շնչում է, դառնում ներկա և օգնում մեզ տեսնել ապագան: Թումանյանը կտրում է մեր հայացքը հողից, բարձրացնում է վեր՝ դեպի Տիեզերք, դեպի հավերժություն: Այնտեղ, ուր ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1869-1923