Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

«ԽԱՎԱՐՈՒՄ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Ցուցադրությունը նվիրվում է սովետական բռնատիրության լուսավոր զոհերին:

ԽԱՎԱՐՈՒՄ ԼՈՒՍՏՐԱՑԻԱ պատմությունը կրկնվելու սովորություն ունի.... Ցուցադրությունը նվիրվում է սովետական բռնատիրության լուսավոր զոհերին: Այն պատմում է՝ - ինչպես համընկան Մուստաֆա Քեմալի և լենին-ստալինյան բոլշևիկյան շահերն ընդդեմ Հայաստանի և հայության, - ինչպես «հայ» բոլշևիկները եղան հակահայ քաղաքականության ինքնամոռաց իրագործողները, «….որոնք ազգ ճանաչելու և սիրելու ո՛չ արժանիքն ունեն, ո՛չ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետ են եղել»: Գարեգին Նժդեհ Հովհաննես Թումանյանի ընտանիքը լիուլի «ճաշակեց» օսմանյան և բոլշևիկյան ռեժիմների ողջ դառնությունը: Մեծ Հայի 4 զավակներից մեկը՝ Արտավազդը, սպանվեց 1918թ. Վանում, երեքը՝ Մուշեղը, Համլիկը և Արեգը, դարձան ստալինյան ահաբեկության զոհ:

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ