Armenia, 0002, Yerevan

40 Moskovyan street

Tell: (010) 56 00 21; 51 60 21

Email: museum@toumanian.am

Subscribe and get the news first

ԵԹԵ ՉԼԻՆԵՐ 1937 ԹՎԱԿԱՆԸ
«Եթե չլիներ 1937թ. կամ 5 փոքրիկ աղջիկների խաթարված ճակատագիրը…»

Հովհ. Թումանյանի թանգարանում կրկին արծարծվում էր բոլշևիկների՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների թեման : Նպատակն է պատմական ողբերգական իրադարձությունները դարձնել սերունդների երկխոսության նյութ: Թանգարանային միջավայրը, որի անվանակրի ընտանիքը լիուլի վճարել է կոմունիստական վարչակարգի հանցագործության համար, վերածել անցյալի և ներկայի առերեսման հարթակի:Դաժանության միջով անցած մարդկանց փորձառությունը փոխանցել արհավիրք չտեսածներին, փորձելով հասարակական գիտակցության մեջ ձևավորել համապատասխան վերաբերմունք տոտալիտար ռեժիմների նկատմամբ , փոխել մարդկանց մտայնությունը կարծրատիպերի վերաբերյալ: Բռնաճնշումներով անցած մարդկանց պատմությունները դարձնել բռնությունը մերժելու միջոց: Քաղաքացիական գիտակցության մեջ քայլ առ քայլ ամրակայել մարդու հիմնարար իրավունքների առաջնահերթությունը և հանուն դրա գործելու վճռականությունը: Ծրագրի թիրախային խումբը 3 սերունդ է ՝տարեցներ, միջին տարիքի անձինք և երիտասարդներ: Շահառուները տարեցների խմբում ստալինյան բռնաճնշումների զոհերն են , միջին տարիքային խմբում խորհրդային ժամանակներում ծնվածները և գիտակցական կյանքի որոշակի փուլը այդ ռեժիմի օրոք ապրածները: Երիտասարդների թիրախային խմբում անկախության սերունդն է: «Եթե չլիներ 1937թ…» խորագրով կրթական ծրագիրը Հովհ. Թումանյանի թանգարանում մեկնարկեց նոյեմբեր ամսին և ավարտվեց դեկտեմբեր 16-ին:Այն իրականացվեց DVV international–ի, BMZ–ի և Թանգարանային կրթության կենտրոնի շնորհիվ: Հրատարակվեց «Եթե չլիներ 1937թ. կամ 5 փոքրիկ աղջիկների խաթարված ճակատագիրը…» գրքույկը: Ծրագիրն ամփոփվեց Կաղանդի փոքրիկ ներկայացմամբ, որի սցենարը մանկությունը աքսորավայրում՝ Սիբիրում անցկացրած 5 աղջիկների հուշերն էին: Կաղանդի ծառը զարդարվեց աքսորում կորցրած հարազատների նկարներով:

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ