Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՀՅՈՒՍԵԼՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ՊԻՆՈԿԻՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հովհ. Թումանյանի թանգարանը մայիս ամիսը հայտարարում է Պինոկիոյի ամիս

Հայաստանում Պինոկիոյի մայիսյան արկածներն ավարտվեցին: Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից նախաձեռնված այս փառատոնը Հայաստանից Իտալիա՝ Երևանից-Տոսկանա` Կոլլոդի բնակավայր ձգվող կրթամշակութային կամուրջի հիմնարկեքն էր: 31 տաք օրերի ընթացքում Հովհ. Թումանյանի թանգարանը աջակից կազմակերպությունների՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF), Վորլդ վիժըն Հայաստանի (World Vision Armenia)-ի հետ համատեղ ամբողջ Հայաստանով մեկ խոսեց Կարլո Կոլլոդիի հրաշալի ստեղծագործության մասին: Այս փայտե տիկնիկի պատմությունն ընթերցեցին, նրա ճակատագրով ապրեցին հարյուրավոր երեխաներ և պատանիներ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արարատ:

Այսպիսով` ուսումնական տարվա ավարտը նրանց համար դարձավ անմոռանալի, և ամառային արձակուրդները սկսվեցին ուրախ ու թեթև տրամադրությամբ: Այս մեծ իրարանցումը մենք նախաձեռնեցինք՝ ձևակերպելով մեր նպատակն այսպես` «Հյուսելով ընկերություն»: Մի բան, որ իրականում հնարավոր կլիներ անել միայն ընթերցանությամբ: Այս նախաձեռնությամբ մենք փորձեցինք գրավիչ ճանապարհ գտնել դեպի ԳԻՐՔԸ , և դա ստացվեց: Ջերմ ընկերություն հաստատվեց նաև Հովհ. Թումանյանի թանգարանի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի, և Մանկական զարգացման հիմնադրամի մանկապատանեկան ներառական թատերախմբերի միջև: Արդյունքում՝ ՄԵՏՐՈ թատրոնի բեմ բարձրացավ Պինոկիոյի շնորհիվ ընկերացած պատանի դերասանների մի նոր մեծ խումբ: Կարլո Կոլլոդիի հրաշալի հեքիաթից ներշնչված երեխաներն ու պատանիները մասնակցեցին մրցույթների հետևյալ անվանակարգերում.
- Ատաղձագործություն

- Մորուքի պատրաստում (թատրոնի տնօրեն Մանջիաֆուկոյի մորուքից տպավորված)

- Անսպասելի բաղադրատոմսով ձվածեղի պատրաստում

- Եգիպտացորենի հացիկներ անուշ անելու

- Պինոքիոյի քթի պատրաստում

- Նկարչություն

- Տիկնիկագործություն

- Նոր դասագրքի ստեղծում

- Երազած օրացույցի ստեղծում

- «Քննադատների» ընկերակցության հիմնում

- «Ակադեմիկոսների» ընկերակցության հիմնում

 

Իրապես ընկերություն հաստատվեց ոչ միայն մասնակից երեխաների, այլև թանգարանի և հրաշալի կազմակերպությունների միջև: Ահա Հովհ. Թումանյանի թանգարանի հետ ցանցային ընկերություն հյուսած կազմակերպությունները.

• /COAF/ - ստանձնել է մարզերում երեխաների ներգրավվածության հարցը և հատկացրել բազմաթիվ մրցանակներ:

• /WVA/կազմակերպությունը ստանձնել է մարզերում երեխաների ներգրավվածության հարցը և հատկացրել բազմաթիվ մրցանակներ:

• DoubleTree by Hilton հյուրանոցը տրամադրել է տարածք բացման արարողության համար , հյուրանոցի ռեստորանը`«Անսպասելի բաղադրատոմսով ձվածեղի պատրաստում» մրցույթի համար, ինչպես նաև հատկացրել է երեխաների միտքը զարգացնող մրցանակներ:

• Գյումրիում Իտալիայի հյուպատոսությունը տրամադրել է տարածք միջոցառման փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը անցկացնելու համար՝ Այգեձոր 23 հասցեում, ինչպես նաև երեխաների միտքը զարգացնող մրցանակներ:

• «Շողակաթ» հեռուստաընկերությունը ապահովել է ինֆորմացիոն աջակցություն և տրամադրել նաև երեխաների միտքը զարգացնող մրցանակներ:

• «Զանգակ» հրատարակչությունը տրամադրել է գիրք-մրցանակներ:

• «Արևիկ» հրատարակչությունը տրամադրել է գիրք-մրցանակներ:

• «Բուկինիստ» հրատարակչությունը տրամադրել է գիրք-մրցանակներ:

• «ԱյլԿերպ» խաղում ենք հայերեն նախաձեռնության հեղինակները՝ խաղ-մրցանակներ:

• «Ալ Լիոնե» իտալական ռեստորանը՝ երեխաների միտքը զարգացնող մրցանակներ՝ իտալական քաղցրավենիքով:

• «Մոսկվա» կինոնթատրոնը՝ տոմս-մրցանակներ:

• «Դեկարտ» արվեստի կենտրոնը՝ մրցանակներ:

• Անի Շահբազյանը՝ երեխաների միտքը զարգացնող մրցանակներ:

• Ալվարդ Ջիվանյանը՝ գիրք-մրցանակ: Եվ ամենաանսպասելի ընկերությունը, որ հյուսվեց Մայիս ամսին՝ Հովհաննես Թումանյանի թանգարան և Fondazione Nazionale Carlo Collodi:

 

Մինչ հաջորդ տարի՝  նոր ընկերություն հյուսելու համաշխարհային մանկապատանեկան գրականության հաջորդ գլուխգործոցի հետ:

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ