Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ 8-ՐԴ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՂԵՐ
«Հեքիաթ» /Մերի Գալստյան/

2017 թվականի հուլիսի 21-30-ը, Աբիջան քաղաքում /Կոտ դ’Իվուար՝ Փղոսկրե ափ/Abidjan, Cote d'Ivoir անցկացվել է Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` հետևյալ կազմով և մրցակարգերում. «Երգ» /Անի Սարգսյան/Ani Sargsyan, «Պար» /Արփինե Բալայան և Գեղամ Հակոբյան/Arp Yan, «Քանդակագործություն» /Հայկ Ղազարյան/, «Նկարչություն» /Արարատ Մինասյան/, «Լուսանկարչություն» /Անուշ Բաբաջանյան/, «Գրականություն» /Աննա Բաղդասարյան/, «Հեքիաթ» /Մերի Գալստյան/Meri Galstyan: Մերի Գալստյան -Այն դեպքում, երբ Աֆրիկա մայրցամաքը մեզ համար միայն քարտեզի վրա առկա մի տարածաշրջան էր, այսուհետ դարձավ մրցասպարեզ, որտեղ մենք մրցելու էինք մշակույթի և սպորտի հազարավոր վարպետների հետ: Հայաստանի պատվիրակության կազմում,որպես հեքիաթասաց մասնակցում էի նաև ես` Մերի Գալստյանս, շնորհիվ Հովհ. Թումանյանի թանգարանում կայացած «ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ... » հեքիաթասացության և բարբառի պահպանության մրցույթ-փառատոնի, որի մասնակիցներից եմ եղել: Ներկայացնում էի Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը` /https://www.youtube.com/watch?v=OSIBuIiFmhM/ հայկական ազգային ոգին տարածելով աշխարհի տարբեր ծայրերից հավաքված երիտասարդության մեջ: Անմոռանալի, հաճելի բացահայտումներով լի տասն օրեր, բազմատաղանդ անհատներ, աֆրիկյան էկզոտիկ միջավայր, որոնք հավերժ կմնան մեր հուշերում: Անուշ Բաբաջանյանը «Լուսանկարչություն» անվանակարգում արժանացել է Արծաթե մեդալի, իսկ Աննա Բաղդասարյանը «Գրականություն» անվանակարգում՝ Հատուկ մրցանակի և Լիոն քաղաքում պատմավեպի հրատարակության հրավերի: Ֆրանկոֆոն երկրների մարզամշակութային խաղերի մյուս կարևոր բաղադրիչը սպորտն է: Այս տարի նույնպես հայաստանյան պատվիրակության մարզիկներն արժանացան բարձր պարգևների՝ Ոսկե, Արծաթե, Բրոնզե մեդալների: Ազատ ոճի ըմբշամարտում հանդես եկած Խաչատուր Պապիկյանն իր քաշային կարգում արժանացել է Ոսկե մեդալի և դրամական խրախուսանքի, նույն ոճի տարբեր քաշային կարգերում Մարզպետ Գալստյանը, Վարուժան Կաջոյանը և Մխիթար Գրիգորյանն արժանացել են Արծաթե մեդալների, իսկ Վաղինակ Մաթևոսյանը և Աշոտ Վելիցյանը՝ Բրոնզե մեդալների։ Ձյուդո մարզաձևում Բրոնզե մեդալի է արժանացել Գրիգոր Սահակյանը: 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովը: Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հաջորդ համաժողովը տեղի կունենա 4 տարի հետո՝ Քվեբեկում:

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ