Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԴԵՊԻ ԼԵՌՆԵՐԻ ԵՒ ՍԸՐՆԹԱՑ ԳԵՏԵՐԻ ԵՐԿԻՐ
Ցուցահանդես

Լեռների և  սրընթաց գետերի, խաղողի այգիների և բյուրեղյա աղբյուրների  ձեր երկիր ինձ ուղարկել է թավախիտ անտառների և մարմանդ գետերի երկրի  ժողովուրդը: Ինքնատիպ է մեր հայրենիքների գեղեցկությունը: Բայց միևնույն հոգին է ապրում նրանց մեջ…

                    Յանկա Կուպալա

 

 

Հունիսի 28-ին, ժամը 14:00  Հովհաննես Թումանյանի թանգարանում  բացվեց  Յանկա Կուպալայի պետական գրական թանգարանի ( Մինսկ, Բելառուս ) «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը:

1939 թ. Կուպալան «Սասունցի Դավիթը» էպոսի 1000-ամյակին նվիրված հանդիսությունների պատվավոր հյուրն էր: 

Հայաստան ճամփորդության ընթացքում բանաստեղծը ծանոթացել է մեր երկրի

փառավոր պատմության և  հարուստ մշակույթի հետ, այցելել պատմական հուշարձաններ, զմվայլվել  հին վարպետների   թողած գանձերով, տեսել հայ ժողովրդի հոգատար վերաբերմունքը հայրենի երկրի հանդեպ:

Հենց Երևանում է Յանկա Կուպալան լուր ստացել Արևմտյան և Արևելյան Բելառուսի միավորման մասին: Այդ իրադարձությանը նվիրված «Արևմտաբելոռուսական մոտիվներով» շարքի ձեռագրում նշված է ստեղծման վայրը՝ «Երևան - Մինսկ»:

Յանկա Կուպալայի պոեզիան աշխարհին բացահայտում էր   Բելառուսը, իսկ ինքր՝ պոետը, որպես ժողովրդական դիվանագետ, ներկայացնում էր հայրենիքը օտար երկրներում:  Հայրենիքը, որպես յուրաքանչյուր ժողովրդին նախնիներից տրված մի անգին պարգև, գովերգված է Կուպալայի հանրահայտ «Ժառանգություն» բանաստեղծության մեջ: Հայ ընթերցողը ծանոթացավ Կուպալայի պոեզիային   Հ. Հովհաննիսյանի, Աղավնու, Ն. Զարյանի, Ղ. Կոմունու, Ռ. Պողոսյանի, Պ. Սևակի, Մ. Խերանյանի թարգմանությունների միջոցով:

1951 թվականին լույս տեսավ  պոետի բանաստեղծությունների ժողովածուն հայերենով: Կուպալայի թանգարանի ֆոնդերում պահվող օրինակը Հայաստանի ազգային գրադարանի նվերն է:

Մշակութային երկխոսությունը՝ սկսված Յանկա Կուպալայի և նրա ժամանակակիցների և ընկերների կողմից,  բարեկամության լավագույն օրինակ է:

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

1/3

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ