Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԵՐԿԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ, 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Հովհաննես Թումանյան․ ԵԼԺ 1

Հունիսի 16-ին, ժամը՝  13:00  Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ մեծ գրողի Երկերի լիակատար ժողովածուի  1-ին հատորի շնորհանդեսը: 2017թ. թանգարանը և ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ստորագրեցին հուշագիր, որով պարտավորություն ստանձնեցին  Թումանյանի 150-ամյակի առիթով՝ լրամշակելով  վերահրատարակել  տասնհատորյակը: Գրականության ինստիտուտի Թումանյանագիտության բաժնի և Հովհ. Թումանյանի թանգարանի  ազնիվ գիտաշխատողների   տքնաջան աշխատանքի առաջին արդյունքն արդեն  մեր սեղանին է՝  շքեղ բովանդակությամբ շքեղ 1-ին հատորը:

 Գիրքը լույս է ընծայվել Հովհ. Թումանյանի թանգարանի միջոցներով: 

Այս տարի նախանշված է լույս ընծայել ևս երկու հատոր՝ 2-րդը և 3-րդը, իսկ  2019-ին  նախատեսված է ընթերցողին հասցնել նաև 4-5 հատորները:  

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ