Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԵՐԿՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍ` ԵՐԿՈՒ ՄԵԾ ՀԱՅ
Բացօթյա ցուցադրություն

Սեպտեմբերի 18-ին , ժամը 15:00 Հովհ. Թումանյանի թանգարանի մատույցներում բացվեց <<ԵՐԿՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՝ ԵՐԿՈՒ ՄԵԾ ՀԱՅ>> խորագրով բացօթյա ցուցադրություն: Սա ձոն է երկու հզոր անհատականություններին և բացառիկ բարոյական տիպարներին: Հակոտնյա բնավորություններ, նույնական պաշտամունք Հայրենիքի հանդեպ, անմնացորդ ծառայություն ժողովրդին, ճակատագրի անդառնալի հարվածներ... ահա երկու ընկերներին միմյանց կապող ընդհանրություններից մի քանիսը միայն: Ցուցադրությունը նվիրվում է Հովհ. Քաջազնունու՝ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետի 150 և Հովհ. Թումանյանի սպասվելիք 150-ամյակներին:

1/1

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ