Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ 2018
Selfie անկյուն

Հովհաննես Թումանյանի նախասիրություններից է եղել լուսանկարչությունը։ Տիկնոջ՝ Օլգայի վկայությամբ առաջին լուսանկարչական սարքը /ապարատը/ 1896թ․-ին է ձեռք բերել։ Ունեցել է երեք ապարատ, որոնցից ոչ մեկը, ցավոք, չի պահպանվել։ Լուսանկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին ու բարեկամներին, Վերնատան հավաքույթները, գեղեցիկ տեսարաններ, որոնք երևում էին բնակարանի պատուհանից և պատշգամբից։ Ավագ որդու՝ Մուշեղն էլ լուսանկարում էր հայրիկին ըկերների հետ։ Հովհ․ Թումանյանը 1901թ-ին Ավ․ Իսահակյանի հետ այցելում է Անի։ Մեր միջնադարյան շքեղ մայրաքաղաքի ավերակները մեկընդմիշտ դրոշմված են բանաստեղծի կողմից արված լուսանկարներում։ Մերօրյա մասնագետները հիացմունքով ու զարմանքով են նշում Թումանյանի նուբ դիտողականության, պրոֆեսիոնալիզմի հասնող վարպետության մասին։ Իր լուսանկարչական ապարատի հնարավորություններն օգտագործելով՝ Թումանյանն արեց առաջին ինքնանկարը՝ SELFIE

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ