Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150 ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այց ԱՄՆ

Մարտի 22

Հովհ. Թումանյանի 150-ամյակին ընդառաջ Գլենդելի Ռոզի -Ալեք Փիլիպոս ազգային վարժարանում մարտի 22-ին տեղի ունեցավ հանդիպում ուսուցչական կազմի և աշակերտության հետ, որից հետո սաները ներկայացրեցին Հովհ.Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա պատրաստված ներկայացումներ:

Մարտի 26

Հովհ. Թումանյանի 150-ամյակին ընդառաջ մարտի 26-ին Ֆրեզնոյի հայկական թանգարանում, որ տեղակայված է Ֆրեզնոյի համալսարանական կենտրոնի շենքում, տեղի ունեցավ հանդիպում քաղաքի հայ համայնքի հետ: Հանդիպումը շարունակվեց Թումանյանի ազգային և քաղաքական հայացքների մասին դասախոսությամբ: Նույն թանգարանի հիմնադիր տնօրեն Պարոն Վարուժան Տեր Սիմոնյանի նախաձեռնությամբ բացվեց ԽԱՎԱՐՈՒՄ ցուցադրությունը՝ նվիրված բոլշևիկյան տեռորի զոհերին՝ այդ թվում Թումանյանի գնդակահարված զավակներին:

Մարտի 29

Մարտի 29-ին Լոս Անջելեսի Իրանահայ միության Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կրթական եւ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-դասախոսություն նվիրված Հովհ. Թումանյանի գալիք 150-ամյա հոբելյանին:

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ