Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՃԱՊՈՆԻԱՅԱԻ ՏԻԿՆԻԿՆԵՐԸ
Ցուցադրություն

Սեպտեմբերի 20-ին ժամը 14:00-ին Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում բացվեց «ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏԻԿՆԻԿՆԵՐԸ» - Աղոթքի ձևեր, Սիրո մարմնացումներ խորագիրը կրող աննախադեպ ցուցադրություն: Թանգարանի այցելուներին ներկայացվեցին Ճապոնական տիկնիկագործական արվեստի յուրահատուկ նմուշներ: Ճապոնիայում հնուց անտի տիկնիկները կենցաղի մաս են կազմել։ Ճապոնական տիկնիկները ներկայացնում են ճապոնական տարազները և դրանք կրողների էությունը, ունեն հստակ տարածքային հատկանիշներ և դարերի ընթացքում տարաբնույթ ձևեր են ստացել: Ճապոնական տիկնիկների միջոցով ներկայնում են նաև ազգային արհեստները, ինչպես, օրինակ՝ մանածագործությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ճապոնիա Հիմնադրամի, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից: Ճապոնիայի Հիմնադրամը համագործակցում է աշխարհի ավելի քան 130 երկրների հետ՝ միջազգային մշակութային փոխանակումների ոլորտում։ Այդ գործունեությունը կենտրոնացած է հիմնականում երեք ծրագրային ուղղություններում՝ արվեստների և մշակութային փոխանակում,արտերկրում ճապոներեն լեզվի ուսուցում, ինտելեկտուալ փոխանակում։ Վիզուալ արվեստների միջոցով ճապոնական մշակույթն ավելի մատչելի դարձնելու նպատակով Հիմնադրամը համագործակցում է արտերկրի թանգարանների հետ՝ բազմաբնույթ ցուցահանդեսների միջոցով ներկայացնելով ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ճապոնական արվեստները։ «ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏԻԿՆԻԿՆԵՐԸ» ցուցահանդեսին ներկայացվեցին

• Ծագող արևի երկրից ժամանած 7 տասնյակ բացառիկ տիկնիկներ

• ՀՀ-ի նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի հիմնադրամին պատկանող ճապոնական մեկ տիկնիկ

•    Հովհ. Թումանյանի ճապոնական հետաքրքրությունները

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին:

1/3

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ