Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԱՆԻՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ
Հովհ. Թումանյանի թանգարանի այցը Ստեփանավան

Մարտի 20-21-ին Հովհաննես Թումանյանի թանգարանը հյուրընկալվեց Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում՝ բանաստեղծի մահվան 95-ամյա տարելիցին նվիրված «Հավերժի Ճամփորդը» միջոցառմանը մասնակցելու համար: Թանգարանի կողմից ներկայացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ երկու թեմայով. «Քաղաքամայր Անին Թումանյանի լուսանկարներում» և «Թումանյանի որդիները», որոնք բացահայտում են բանաստեղծի կերպարի, նրա ընտանիքին վերաբերող նոր, դեռևս լայն հասարակությանը չներկայացված էջեր: Ուզում ենք կիսվել մեր տպավորություններով: Օրը սկսվեց Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոց այցելությամբ: Եվ այդտեղից էլ սկիզբ առավ անսահման ջերմ և հիացմունքի արժանի հանդիպումների շարքը: Մուտքի մոտ մեզ դիմավորեց ինքը՝ «Թումանյանը», ապա հանդես եկան դպրոցի սաները՝ ասմունքով և երգով: Իսկ դպրոցի տնօրեն՝ տիկին Սեդա Թունյանի հետ շրջելով դպրոցով, մենք հիացանք ուսուցիչների և աշակերտների ձեռքով անսահման սիրով ձևավորված դասասենյակներով՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, գրադարանով և դահլիճով: Եվ ամենուր մեզ էր նայում Թումանյանը՝ բազմաթիվ նկարներից: Ստանալով ջերմ լիցքեր, մենք եկանք ժամանցի կենտրոն: Այստեղ արդեն հավաքվել էին միջոցառման մասնակիցները: Ակնհայտ էր , որ բոլորի համար տոն էր: Միջոցառման հատուկ հանդիսականություն հաղորդվեցին տեր Մամբրե և տեր Ղազար քահանաները՝ իրենց ոգեշունչ ելույթներով և ներկաների հետ միասին հնչած տերունական աղոթքով: Ապա ելույթ ունեցան կենտրոնի տնօրենը, քաղաքապետարանի ներկայացուցիչը, Հովհ. Թումանյանի և Ստ. Շահումյանի թանգարանների աշխատակիցները: Ցուցահանդեսի բացումից հետո հոծ բազմությունը հավաքվեց դահլիճում՝ դարձյալ հնչեցնելով «Հավերժի ճամփորդի» իմաստուն մտքերը: Հատուկ շնորհակալություն՝ Ստեփանավանի քաղաքապետարանին, Ժամանցի կենտրոնի և թանգարանի տնօրեն Գարիկ Սուքիասյանին, Ստ. Շահումյանի թանգարանի ողջ անձնակազմին, առանձնապես թանգարանային բաժնի վարիչ Մարգարիտ Սաքուլյանին, Տեր Մամբրե և տեր Ղազար քահանաներին, Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանին և իհարկե Ստեփանավանի ակտիվ և թումանյանասեր հանրությանը…

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ