Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

«ԱՐԵՒԵԼՔ-ԱՐԵՒՄՈՒՏՔ. ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ՀԵՔԻԱԹԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ»
Միջազգային գիտաժողով

Հովհ. Թումանյանի թանգարանը 2019 թ. հոկտեմբերի  11-13 Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կազմակերպեց  «Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» վերտառությամբ միջազգային գիտաժողով: Գիտաժողովը նվիրված էր Հովհ. Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

Հոկտեմբերի 11-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում մեկնարկեց «Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:
Միջազգային գիտաժողովը իրականացվեց աջակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐ-ի շրջանակում, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արտաքին գործերի նախարարությունների։

Եռօրյա գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան  հայաստանցի և արտերկրի գրականագետներ, լեզվաբաններ, բանագետներ, թարգմանաբաններ, թարգմանիչներ և ոլորտի այլ մասնագետներ:

Արտերկրի մասնագետները ներկայացնում էին Իտալիան, Անգլիան, Ճապոնիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ֆրանսիան, իսկ  ՀՀ-ից   Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժինը, ԳԱԱ Հնագիտության և ագգագրության, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտերը , Երևանի պետական համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները:

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ