Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

«ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՐԵՒԱՆՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ»
Թեմատիկ երթուղի

Երթուղի- Ա. Ազատության հրապարակ, Թումանյանի արձան- ՀՕԿ-ի երևանյան գրասենյակ, Հանրապետության 32- Աբովյան փ. 1/1- Աֆրիկյանների տուն- Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի- Թումանյանի թանգարանում գործող «Ռոտոնդա» թատերախմբի «Հսկող աչքը» ներկայացման դիտում: Թումանյանի թանգարանում դուալ ուսուցում անցնող Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի նախաձեռնությամբ մշակեցին և իրականացրեցին թումանյանական թեմատիկ երթուղի Երևանում, որի նպատակը Թումանյան գործչի ու մեծ մտածողի հասարակական գործունեությունը ներկայացնել է: Երթուղու ամենագրավիչ օբյեկտը Հանրապետության 32՝ Հայ օգնության կոմիտեի նախկին շենքն էր, որտեղ Թումանյանի գլխավորությամբ տեղի են ունեցել ՀՕԿ-ի նիստերը: Շենքը կառուցվել է 1876թ. և մինչև 1920թ. ծառայել է որպես Հայաստանում Պարսկաստանի հյուպատոսարան, այնուհետև տրամադրվել է ՀՕԿ-ին, իսկ 1964թ-ից «Հուշարձանների պահպանության ընկերությանը», որը նախագահել է Մարտիրոս Սարյանը: Այժմ այստեղ «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության» գլխավոր գրասենյակն է, այստեղ մեզ ընդունեց և հանագամանալից տեղեկություն տրամադրեց կազմակերպության նախագահ, ճարտարապետ Միքայել Հարությունյանը: Շենքի ներքին հարդարանքը ինքնատիպ է հայկական և պարսկական մոտիվներով համադրված որմնանկարներով: Երթուղու անցկացմանն օժանդակեց Թումանյանի թանգարանի կրթական ծրագրերի համակարգող Անահիտ Ստեփանյանը: 

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ