Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԱՎԱՆԴ ՍԵՐՈՒՄԴՆԵՐԻՆ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ցուցահանդես

Հայ հանճարեղ բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակում գրողի երևանյան թանգարանը Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ կազմակերպեց «Ավանդ սերունդներին. պատմության գիտական հիշողություն», խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցահանդեսում ընդգրկված են Թումանյանի ընտանիքի կողմից ազգային արխիվին հանձնված բացառիկ և հազվագյուտ քարտեզներ, որոնք բանաստեղծի անձնական հավաքածուից են: «Հին և Նոր Կիլիկիայի», «Երևանի և Ելիզավետպոլի», «Ղարաբաղի և հարող շրջանների», «Կովկասի խաղողի այգիների», քարտեզները, «Թիֆլիսի հատակագիծը», և ևս 28 անուն քարտեզագրության եզակի ու տարաբնույթ ցուցանմուշներ առաջին անգամ ներկայացվեց լայն հասարակությանը: Ցուցադրության բաղկացուցիչ մաս են կազմում թանգարանում պահվող բանաստեղծի անձնական գրադարանի կովկասագիտության բաժնի գրքերը, որոնք նույնպես նախկինում չէին ցուցադրվել: Դրանք տարբեր հեղինակների բազմաբնույթ գիտական ուսումնասիրություններ են, սոցիոլոգիական, ժողովրդագրական հետազոտություններ, հոդվածներ,ակնարկներ, որոնք բովանդակային առումով լրացրեցին այդ աննախադեպ ձեռնարկը: Ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու Թումանյանի հետաքրքրությունների ևս մեկ կողմը, և թերևս ազդակ կհանդիսանա երիտասարդ սերնդի համար՝ կարևորելու պատմական հիշողությունը: 

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ