Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԵՐԿՈՒ ՄԵԾԵՐ՝ ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հոբելյանական միջոցառումներ Աթենք քաղաքում

Ապրիլի 4-7 Աթենք քաղաքում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Հովհ. Թումայանի և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին: Կազմակերպիչ՝ Աթենքում գործող ԱՎԵՏԻՍ պարային դպրոց, աջակցությամբ ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների: Հատուկ բանախոսությամբ հրավիրված էր Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժ/պ Ա. Եղիազարյանը: Հայ համայնքի երեխաների համար թանգարանը կազմակերպել էր նաև տիկնիկային ինտերակտիվ ներկայացում, նվերներ՝ բանաստեղծի մանկական գործերի և կազմած խաղերի հրատարակություններ: Հովհ. Թումանյանի թանգարանը հատուկ շնորհակալություն է հայտնում ԱՎԵՏԻՍ պարային դպրոցի տնօրինությանը՝ ի դեմս տնօրեն Կարեն Հակոբյանի և գեղարվեստական ղեկավար՝ Շուշանիկ Սեմերջյանին՝ հայկական մշակույթը հունահայ գաղթօջախում և դրա սահմաններից դուրս հանրահռչակելու և տարածելու, ինչպես նաև օտարության մեջ հայապահպանման բարդ առաքելությունը կատարելու համար: Շնորհակալություն նաև Առաքելական եկեղեցու հունահայոց թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին և Հայ Կաթոլիկ համայնքի առաջնորդ Գերապայծառ տեր Հովսեփ Պեզազյանին՝ ջերմ ընդունելության համար:

1/3

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ