Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԷՍ ՎԱ՜ՅԹԵ ՄԵՐ ՕՀԱՆԵՍՆ Է
Ծաղրանկարների ցուցահանդես

Հովհ. Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ «Էս վա՜յթե մեր Օհանեսն է» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են Հովհ. Թումանյանի կենդանության շրջանում «Գեղարվեստ» և «Խաթաբալա» հանդեսների էջերին տպագրված Ռոտտերի, Մ. Մազմանյանի հեղինակած Թումանյանի երգիծանկարները, թանգարանի ֆոնդերում պահվող Գ. Յարալյանի երգիծանկարների շարքը՝ ստեղծված Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով և ժամանակակից հայ երգիծանկարիչների՝ Հարություն Չալիկյանի, Պավել Ջանգիրովի /Պավլե, /Արայիկ Օհանյանի /Արզօ/, Ալիսա Մալոյանի, Դավիթի, Արսեն Գևորգյանի և Մարգարիտ Փարեմուզյանի աշխատանքները: Երգիծանկարի մերօրյա վարպետները ստեղծագործել էին նկարները հենց այս ցուցահանդեսի շրջանակում, ինչի համար Հովհ. Թումանյանի թանգարանը շնորհակալություն է հայտնում նրանց: Քանի որ ցուցահանդեսն ուներ նաև մրցութային հատված, ուստի հատուկ հանձնաժողովի անդամների՝ Սուքիաս Թորոսյանը /Տոտո/- ծաղրանկարիչ, Սուրեն Սաֆարյանը - Հայաստանի Նկարիչների միության նախագահ, Նարինե Խաչատուրյանը - ԱԺ պատգամավոր և Անի Եղիազարյանը - Հ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժ/պ կողմից առանձնացվեցին 3 մրցանակային տեղեր` I-ին տեղ- Պավել Ջանգիրով /Պավլե/, II-րդ տեղ - Ալիսա Մալոյան, III-րդ տեղ - Հարություն Չալիկյան: Խրախուսական մրցանակներ շնորհվեցին նաև մյուս մասնակիցներին:

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ