Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 150
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառումները բանաստեղծի երևանյան թանգարանում

Փետրվարի 19-ին՝ Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը Թումանյանական կերպարները շրջեցին թանգարանում... Թանգարանի սրահներով շրջելիս այցելուները հայտնվեցին մեկ Դսեղում ու ներկա գտնվեցին Համբարձման տոնին, ապա մասնակցեցին Թագավորի պալատում անհաղթ աքլորի հետ ճաշկերույթի, շուկայում հանդիպեցին Նազարին ու Գիքորին ու էլի շատ շատերի... Տանն էր նաև բանաստեղծը և ընդունեց հյուրերին: Նրան շնորհավորելու էին եկել աշխարհի հայտնի մանկագիր-հեքիաթագիրներ: Այս ճանապարհորդության անմիջական մասնակիցը եղան նաև մեր սիրելի այցելուները: Երեկոյան թանգարանի դահլիճում տեղի ունեցավ <<Անուշ>> երաժշտական դրամայի պրեմերան:

Հատուկ շնորհակալություն՝

Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանին,

Ձևավորման և զգեստների հեղինակ Աղասի Մելքոնյանին,

Պարերի բեմադրիչ Լուսինե Խաչատրյանին,

Դերասաններ՝ Իննա Հախնազարյանին, Գագիկ Սուքիասյանին, Լուսինե Խաչատրյանին, Լիանա Նիկողոսյանին, Կարեն Խաչատրյանին, Ինգա Ջահալյանին, Տաթև Մելքոնյանին,

Թատերական ինստիտուտի ռեժիսորական և դերասանական ավարտական կուրսերի ուսանողներին,

Հովհ. Թումանյանի թանգարանի <<Ռոտոնդա>> մանկապատանեկան-ներառական թատերախմբի սաներին,

<<Անուշ>> երաժշտական դրամայի բեմադրող ռեժիսոր Արսեն Ղազարյանին,

Դիրիժոր Կարեն Լավչյանին,

Դերասաններ Հասմին հարությունյանին, Հովհաննես Անդրեասյանին, Արման Առաքելյանին, Մարիամ Ալոյանին, Տաթև Եվրիյանին, Հայկ Մաթևոսյանին, Գուրգեն Պողոսյանին, Մերի մարտիրոսյանին, Մելինե Սարուխանյանին, Լիլիթ Եղիազարյանին, Ջուլիաննա Գրիգորյանին, Անահիտ Սերոբյանին, Սիրանուշ Օվսիյանին, Նարե Ղազարյանին,

ինչպես նաև բոլոր լրատվամիջոցներին, ովքեր լուսաբանեցին Երևանում, Դսեղում և Թբիլիսիում տեղի ունեցող միջոցառումները:

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ