Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՀՍԿՈՂ ԱՉՔԸ
«ՌՈՏՈՆԴԱ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ

Թումանյանը հսկող աչք է, Թումանյանը սիրող ձեռք է,Թումանյանը գթառատ սիրտ է... Ահա,վերջապես,մենք՝Հովհ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի սաներս, հնարավորություն ունենք ասելու այս խոսքերը բեմից՝Թումանյանի ժառանգների անունից: Վերջապես մենք հնարավորություն ունենք մի քանի ժամով լինելու Թումանյանի որդին, դուստրը, թոռը կամ ծոռը, հնարավորություն ունենք մեծն բանաստեղծին «հայրիկ» կոչելու: Մենք հիմա կանգնած ենք բեմում՝ամեն մեկս Թումանյանից մի մասնիկ, ամեն մեկս մի Թումանյան: Մենք մի ընտանիք ենք՝միշտ իրար սիրող, միշտ օգնող, միշտ ձեռք մեկնող, մենք մի անբաժանելի ամբողջություն ենք:Բայց մենք մենակ չենք, չէ՞որ Թումանյանը երազում էր, որ միայն իրենից 6 սերունդ հետո մեկ միլիոն հայ ծնվի: Խիզախի՛ր, վե՛ր կաց,մեզ միացի՛ր, դու էլ դարձիր ՄԵԾՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ զավակներից մեկը, չէ՞ որ Թումանյանը լոկ ազգանուն չէ, չէ՞ որ այն փոխանցվում է ոչ միայն ժառանգաբար: Բավական է, որ լինես բարի, սիրառատ, հայրենասեր, ջերմ, հավատարիմ և դու էլ կլինես Թումանյանի զավակը, դու էլ կլինես նրանցից մեկը: Մի վախեցի՛ր, վե՛ր կաց և դու էլ դարձիր 150-ԱՄՅԱ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿԸ: Թումանյանը հսկող աչք է, Թումանյանը սիրող ձեռք է, Թումանյանը գթառատ սիրտ է…

1/2

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ