Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՃԱՇԱԿԸ ԿՅԱՆՔԻ ԲՈՒՅՐՆ Է
Նորաձևության ցուցադրություն

Հովհ. Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ «Ճաշակը կյանքի բույրն է …» Նորաձևության ցուցադրություն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկիզբի Թիֆլիսյան նորաձևության համատեքստում Ապրելու ձև կիմանան, կսովորեն: Արտիստի աչք պետք է ունենալ, ոչ թե նայել, այլ տեսնել: Հ. Թումանյան Թումանյանն ինքը ժամանակի նորաձև հագուստ կրողներից մեկն էր՝ դասական ձևերի ու գույների համադրությամբ: Ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում նա մեծ տեղ է տվել ճաշակին՝ կիրթ ու նուրբ ճաշակին: Շարժուձևից, հագնվելուց, ուտելուց սկսած մինչև հոգու բարձր արտահայտությունները: Ինչպես վկայում է բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանը՝ հակումներով արևելցի էր, կենցաղում՝ եվրոպացի: Կոլեկցիոներ էր Էմիլ Զոլայի և Անատոլ Ֆրանսի նման : Սիրում էր գեղեցիկ իրեր և նկարներ գնել և զարդարել տունը, գնում էր գեղեցիկ ալբոմներ, շքեղ, հազվագյուտ հրատարակություններ, որոնք միառժամանակ պահում էր «զրույցի սեղանի» վրա, թերթում էր, նայում, հյուրերին ծանոթացնում այս կամ այն նկարչին ու գրողին : Ձմեռը քիրմանի շալե խալաթ էր հագնում՝ երկար ու լայնափեշ, ամառը՝ արևելյան վառ գույներով, նույն ձևի մետաքսե խալաթ : Գրական հավաքույթներին ու հանդեսներին հագնում էր սև կոստյում, սպիտակ օձիքով : Սևը սպիտակով՝ այդ էր ճաշակը : Սիրում էր պարզը և ընտիրը : Հաճախ էր կրկնում՝ թե ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում : Ամենագլխավորը կյանքում՝ ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է… Անշուշտ, նա իր շուրջն ուներ նույնպիսի մարդկանց՝ զուսպ և բարեկիրթ , որոնք էլ ձևավորում էին թիֆլիսաբնակ հայերի նրբաճաշակ միջավայրը: Ցուցադրությունը տեղի ունեցավ մայիսի 27-ին Հովհ. Թումանյանի թանգարանում: Ստեղծված հավաքածուն ի պահ է տրվում Հովհ. Թումանյանի թանգարանին: Հովհաննես Թումանյան - կերպարի հեղինակ՝ Նաիրա Նիազյան Օլգա Թումանյան - կերպարի հեղինակ՝ Անահիտ Բավեյան Մուշեղ Թումանյան - կերպարի հեղինակ՝ Էրիկա Չիլինգարյան Արտավազդ Թումանյան - կերպարի հեղինակ՝Մաննհոֆ ֆեյշն Անուշ Թումանյան – կերպարի հեղինակներ՝ Անահիտ Մովսիսյան, Ասյա Տեր- Հովակիմյան Թամար Թումանյան - կերպարի հեղինակ՝ Գայանե Կարապետյան

1/6

ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐ