-
-
Հավերժի ճամփորդը. մաս 1-ին
Ողջույն, շնորհակալ ենք մեզ միանալու համար։ Կիսվեք կամ նվիրաբերեք ծրագիրն իրականացնելու համար։
Հայ ժողովուրդը կրկին ոչնչացման վտանգի մեջ է: Սեպտեմբեր 27-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է վայրագ հարձակումներ Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության վրա, ոչնչացնում է հայ դարավոր մշակութային ժառանգությունը, որը համամարդկային քաղաքակրթական արժեք է: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոչ միայն ինքնությունը, այլև ֆիզիկական գոյությունը: Եվ այս ամենն իրագործելու համար Ադրբեջանը աջակից ունի Թուրքիայի Հանրապետությանը: Հայ ժողովուրդը, ցավոք, կարծեք կրկին վերապրում է 100 տարի առաջ տեսածն ու ապրածը: Հարավային Կովկաս է վերադարձել Թուրքիան՝ շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը:
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի, Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի, ԱրխիոԱրտ և Լաբ հասարակական կազմակերպության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՊՈԱԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համատեղ, մեկնարկում են
«Յոթը սարի ետևում» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը:
Նախագիծը միտված է համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և հանրայանացմանը: