Հովհաննես Թումանյանը մատենագիտական հմտությամբ իր գրքերի հարուստ հավաքածուն, ըստ բովանդակության, բաշխել է 13 թեմատիկ պահարաններում: Գրապահարները բոլորն էլ աչքի են ընկնում իրենց գեղագիտական լուծումներով: Մասնավորապես առանձնանում է «Իլյա Մուրոմեց» կոչվող Արևելքի պատմության գրապահարանը: Այն գտնվում է բանաստեղծի աշխատասենյակում. «... աջ պատին... դրված էր Արևելքի պատմության գեղեցիկ պահարանը. այդ պահարանին ասում էինք «Իլյա Մուրոմեց» (Նվ. Թումանյան«Հուշեր և զրույցներ»): ԻսկԱշխեն Թումանյանի հուշերում նշված է, որ այն «վաճառում էին տանից»: Թումանյանը Աշխենին էլ հետը տարել էր, որ տեսնի և նեցուկ լինի իրեն. «Օգնել չկարողացա, տանն էլ վախենում էի գովել պահարանը: Նա նստեց ու սկսեց թարգմանել «Իլյա Մուրոմեց» բիլինան, 2-3 օրից ավարտեց, տարավ խմբագրություն, գումար ստացավ և գնեց պահարանը» (Աշխեն Թումանյան. «Հուշեր և ընտանեկան պատմություններ»):
Նշենք, որ Թումանյանը, հետաքրքրվելով բանահյուսությամբ, բարձր է գնահատել ռուսական էպոսը և առանձնակի վերաբերմունք է տածել դեպի նրա դյուցազնական կերպարները, որոնք մարմնավորում են ռուս ժողովրդի լավագույն գծերը: 1908 թ. նա թարգմանել էՎ. Ավենարիուսի«Русские былины» ժողովածուից «Մուրոմցի Իլյան կռվում է Վլադիմիր իշխանի հետ» հատվածը, որի դիմաց ստացած 80 ռ. հոնորարով էլ ձեռք է բերել վերոհիշյալ գրապահարանը (ըստ որոշ աղբյուրների՝ Կայսերական Ռուսաստանում 1908-1913 թթ միջին աշխատավարձը ամսական կազմել է 24-ից 37 ռուբլի, միջինից բարձր աշխատավարձը՝ 50-ից 80 ռուբլի, իսկ երբեմն էլ, ըստ մասնագիտության, կարող էր հասնել մինչև 150 ռուբլի: 19-րդ դարի առաջին կեսին 1 դոլարը համարժեք է եղել 1,94 ռուբլու, հետևաբար 80 ռուբլին համարժեք է եղել 41 դոլարի)։
Կյանքի վերջին տարիներին Թումանյանը սկսել էր ուսումնասիրել Արևելքի հին ազգերի պատմությունը, նրանց փիլիսոփայությունը, գրականությունն ու բանահյուսությունը, թարգմանում էր արևելքի մի շարք գրողների:
«Արևելցի ենք, բայց Արևելքը չենք ճանաչում: Չենք ճանաչում ընդհանրապես մեր հարևաններին, ծանոթ չենք նրանց գրականությանը…»:
Այսպես, նրա գրքերի հարուստ պահոցում հերթով ավելանում էին այդ թեմային վերաբերող գրքերը՝ հնդկական և չինական պատմություն, ճապոնական մշակույթ, հնդկական վեդաներ և ուսումնասիրություններ յոգայի մասին, պարսիկ և արաբ գրողների երկեր, մեծ թվով թարգմանություններՌ. ԹագորիևՍաադիի, ԽաքանուևՕմար Խայամիգործերից, ինչպես նաև բազմաթիվ արաբական, հնդկական, ճապոնական, չինական հեքիաթներ:
Ընկուզենու փայտից պատրաստված պահարանը ունի բարդ կառուցվածք՝ կլասիցիզմի ոճին համապատասխանող: Այն երկհարկանի է՝ բաղկացած ստորին և վերին հատվածներից: Պահարանի վերնամասը բարձր է և եռափեղկ: Կենտրոնական փեղկը լայն և մեծ է, կողայինները՝ նեղ և փոքր: Երեք փեղկերն էլ ապակեպատ են, վերջիններս էլ ծածկված են թղթե պաստառներով: Մինչև քիվը ձգվող մեջտեղի դռնակի ապակին ծածկող պաստառի վրա պատկերված է թութակ՝ նստած ճյուղին, իսկ կից երկու փոքր դռնակներինը՝ նկարազարդված են սպիտակ մասրենու ծաղիկներով: Փեղկերի ուղղահայաց եզրերին քանոնատիպ փայտափողեր են՝ զարդարված երկրաչափական (տափակ հունդի տեսքով) փորագիր նախշերով:
Փոքր դռնակների վերնամասերում կան մինչև քիվը ձգվող երկպատ խորանաձև խորշեր, որոնց ճակատային և արտաքին կողային պատերը բաց են և մեկ անկյունային սյունով՝ զարդարված տարբեր չափի և ձևի փորագիր վարդակներով, միանում են քիվին:
Առաջ եկած քիվի վրա բարձրանում է ճակտոնը: Կենտրոնական մասում այն կազմված է երկու մասից: Ստորին ուղղանկյունաձև հատվածը զարդարված է փորագիր բուսական զարդանախշերով, վերևի մասում ավարտվում է աղեղնաձև փորագրազարդված հատվածով, որի գագաթն էլ պսակում է առաջ եկած վահանանման դետալը: Ճակտոնի կենտրոնական մասի երկու կողմում քիվի եզրագծով մինչև անկյունները ձգվում են զարդաճաղավանդակները (յուրաքանչյուրը բաղկացած հնգական զարդաճաղից), որոնք ավարտվում են քառանկյուն ելուստավոր սյունակներով՝ պսակված կոնաձև զարդանախշերով: Դռնակների ներքնամասում կա երեք շարժական դարակ: Կենտրոնական հատվածի ներսում կա 4 ուղղահայաց դարակ, կողային՝ 3-ական:
Պահարանի վերնամասը եռապատ հիմքով խարսխվում է ստորին՝ համեմատաբար լայն և ցածր հատվածին, որի հետևանքով երկու մասերի միջև գոյանում է բաց տարածություն: Կողային պատերը հենված են լայն, կոր ուրվագծով թաթանման ոտքերի վրա:
Պահարանի ներքևի մասը կենտրոնում բաղկացած է երկու մեծ հորիզոնական նեղ ու երկար դարակից, իսկ դրանց աջից ու ձախից՝ մեկական ուղղանկյունաձև դարակներից, որոնց դռները փորագրազարդարված են (ուռուցիկ վահաններ բուսական զարդանախշերից կազմված շրջանակի մեջ) : Պահարանը հենվում է չորս ցածր կիսագնդաձև ոտնակների վրա: Պահարանի բոլոր դռնակները և դարակները փակվում են բանալիներով՝ վրադիր փորագիր բուսական նախշավոր շրջակալներով:
Պահարանի ընդհանուր բարձրությունը 260 սմ է, խորությունը ՝ 54 սմ: Վերին հատվածի չափսերն են՝ 146x 161սմ, ստորին հատվածինը՝ 56x176սմ:
Հետաքրքրական է, որ կահույքի առաջին գործարանը Թիֆլիսում հիմնադրել է գերմանացի Զետցելը 1846 թվականին՝ Գերմանիայից ներմուծելով անհրաժեշտ տեխնիկա: Գործարանը կահույքից բացի զբաղվել է նաև մանրահատակի և ատաղձագործական զանազան իրերի բարձրորակ արտադրությամբ՝ գրավելով ողջԿովկասը:
Կահույքի համեմատաբար փոքր երկրորդ գործարանը, որը տալիս էր մեծ մասամբ ատաղձագործական արտադրանք, Թիֆլիսում հիմնադրվել է 1877 թվականին գերմանացի Ռենցի կողմից:
Թիֆլիսի կահույքագործության ոլորտում իր կարճատև գործունեությամբ է հանդես եկել նաև ֆրանսիացի Արշինարի կողմից հիմնադրված գործարանը:
Դրանից հետո մինչև 20-րդ դարի սկիզբը ողջ Անդրկովկասում կահույքի որևէ գործարան չի եղել: Ուստի հնարավոր էր կահույք ձեռք բերել կամ Թիֆլիսից՝ տեղական արտադրության, կամ ՎարշավայիցևՕդեսայիցբերված՝ շնորհիվ Թիֆլիս-Ռուսաստան երկաթուղու:
Թիֆլիսում որակյալ կահույք ունենալու պահանջարկը մեծանում էր և 20-րդ դարի սկզբին տեղացի կահույքագործների և կահույք ներմուծողների միջև մրցակցության աճի արդյունքում Թիֆլիսում ի հայտ եկան մասնագիտացված կահույքի սրահներ՝ տարբեր ճաշակի տեր քաղաքացիներին տալով ընտրության լայն հնարավորություն: Իսկ 20-րդ դարի սկզբին Թիֆլիսում բացվեցին կահույքի մասնագիտացված խանութներ, որոնք հիմնականում պատկանում էին հայերին. Մելքումով,Մալաև եղբայրներ, Ավանեսյանց, Աթոև, Հարությունով:
Ներկալացնենք այս պահարանում տեղ գտած գրքերից մի քանիսը.
1.Друвиль Г. Путешествие в Персию в 1812 и 1813 годах, содержащее в себе малоизвестные подробности о нравах, обычаях и духовных обрядах персиян: Пер. с франц. – М., 1826.
2.Стенин П.А. Восток: Страны креста и полумесяца и их обитатели: С более 200 политипажами в тексте и 64 отд. гравюрами, 499 стр. – СПб., А.Ф.Девриен, [1892 ценз.].
3.Андреевский В. Египет: Александрия, Кипр, его окрестности, Саккара и берега Нила до первых порогов: С 5 картами, 8 фототип., 2 грав. на дереве и 78 политипаж., 521 стр. – СПб.- М., т-во М.О.Вольф, [1886].
4.Гессе-Вартег Э. Япония и японцы: Жизнь, нравы и обычаи современной Японии: С 20 отд. Грав., 100 рис. В тексте и картой Японской империи, 284 стр. - СПб., А.Ф.Девриен, [1902].
5.Гессе-Вартег Э. Китай и китайцы: Жизнь, нравы и обычаи современного Китая. 379 стр. - СПб., А.Ф.Девриен, [1900].
6.Японцы о Японии: Сборник статей первоклассных японских специалистов, собранных и ред. А. Стэдом /пер. с англ. М.А.Шрейдер, С.Г. Займовского. 587 стр. – СПб., Просвещение, [1906].
7.Мушкетов И.В. Туркестан: Геологическое и орографическое описание по данным, собранным во время путешествий с 1874 по 1880 гг., том 1: С прил. общей геол. карты Туркестанского бассейна, 42 грав. в тексте, 2-х литогр. табл. и 1 хромолит., 742 стр. – СПб., 1886
8.Львов А.Н. В стране Амон-Ра: С 20 акварелями А. Львовой, 196 стр. – СПб., 1911
Успенский Ф.И. История Византийской империи. Том1, 872 стр. – СПБ., Брокгауз-Ефрон, [1912].