Խաղի հեղինակը Հովհաննես Թումանյանն է։
Այն նախատեսված դպրոցական միջին տարիքի երեխաների և բոլոր մեծերի համար:
Խաղում են սովորական լոտոյի ձևով: Տախտակները բաժանում են խաղացողների միջև (2-8 խաղացող), խաղավարը մեկ-մեկ հանում է փոքրիկ քարտերն ու բարձր կարդում քարտի վրա գրվածը, որը առածի սկիզբն է: Խաղացողներն իրենց խաղատախտակների վրա պետք է գտնեն առածի շարունակությունը, գտնելու դեպքում խաղավարը նրանց է հանձնում առածի սկզբնամասը: Ով ամբողջ տախտակը առաջինն է ծածկում` նա էլ հաղթում է: Տախտակը ծածկելուց հետո դուրս է գալիս պատկեր: Առածները նաև համարակալված են, այնպես որ, լոտոն կարելի է խաղալ նաև թվերով:
Խաղը պարունակում է`
• 8 խաղատախտակ
• 96 խաղաքարտ
Նպատակը՝ երեխաներին ծանոթացնել հայկական առածներին և բարձրացնել բանահյուսական արվեստի կարևորությունը:
Տևողությունը՝ 30 րոպե
