Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Արվեստ և գիտություն

Զարմանալի ժողովուրդ ենք մենք: Հայոց բանաստեղծին ավելի ազդում, վշտացնում է այն, թե ինչու են սև ամպեր կուտակվել Մասիսի ձյունափառ գագաթին - և նա շատ քիչ է նկատում կենդանի հայ գյուղացու ճակատի սև ամպերը:

Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է. եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է:

Մի հոգի, որ ընդունակ է բարձր ներշնչումների, մի սիրտ, որ կարող է հուզվել ուժեղ զգացմունքներով, մի միտք, որ ընդունակ է վերասլաց թռիչքների, վերջապես մի մարդ, որ բանաստեղծ է, մեղք բան է, որ մատնված լինի չնչին հոգսերի գերության...

...ընկերություններ են կազմում նավթային մի հող շահագրծում, ինչո՞ւ չի կարելի ընկերություն կազմել և տաղանդ շահագործելու:

Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդի լեգենդներով, ազգային ոգու ստեղծագործություններով է զորանում ու ինքնուրույնության կնիք առնում, հաստատվում, առաջ գալիս որպես մի ամբողջ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում պատկառելի:

...գրականություն ուզող ու հասկացող ժողովուրդը մի ձևով պետք է խրախուսի այդ գործը, թե չէ այդ կլինի ավելի, շատ ավելի, քան վաշխառությունը, բռնաբարությունը, ավազակությունը: Այդ կլինի մի զարհուրելի դրամա, այդ հասարակությունը կնմանի մի մոլոխի, որ ինքն սառն ու անհոգի մի ոչնչություն, անզգա մի տարր՝ և մարդազոհեր է պահանջում, անմեղ կյանքեր է կլանում:

Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ է. գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը: Սակայն միշտ պահանջելի է, որ նա հավատարիմ մնա գործի մտքին և հասկանալի տա ընթերցողին:

Հենց բաննն էլ հայտնելու ձևի ու ուժի մեջն է, արտահայտությո՛ւնն է բանաստեղծությունը, ոչ թե միտքը:

1 / 11

Please reload