Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Ինքը

…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում – իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան:

Ինձ համար շատ ավելի թեթև է տանելը, քան ասելը:

Ես չեմ սիրում չքավորությունը. եթե մի օր ինձ զգամ չքավոր, սիրտս կպատռի: Ես միշտ համոզված եմ եղել, որ շատ հարուստ մարդ եմ, միայն հարստությունս այս րոպեիս մոտս չի, և… զայրանում ու վշտանում եմ, որ այս րոպեները երկար են տևում:

Ես ժողովրդից եմ առնում իմ նյութերը և լեզուն ու նրա հետ էլ խոսում:

.…ինձ բանաստեղծ է արել ճակատագիրը ու ներշնչել է անկեղծ լինել ամենից առաջ:

…քրիստոնեությունը ինձ համար էնքան աստվածային է, բայց ես քաշվում եմ ինձ քրիստոնյա անվանելու: Մարդու աշխատանքի ու վաստակի արդար բաշխման գաղափարը ինձ համար էնքան սուրբ է ու վսեմ, բայց ինձ սոցիալիստ չեմ անվանել երբեք: Մի կողմից քաշվում եմ, որովհետև ոչ մեկը չեմ կատարյալ: Քրիստոսն ասում է` երկու շապիկից մեկը տուր չունեցողին, իսկ ես մի քանի շապիկից մեկն էլ չեմ տալիս հաճախ: Սոցիալիզմն էլ. հո… էնքան բուրժուական հակումներ կան մեջս…

…մինչդեռ քրիստոնյայի պաշտամունքի կենտրոնը բարոյականությունն է, մյուսի իդեալըª ազատ ու արդար հասարակարգը, իմ և իմ նմանների պաշտամունքի առարկան գեղեցիկն է:

...իմ հոգին հաստատ է, ինչքան էլ ալեկոծություններ ունենա:

Please reload