Armenia, 0002, Yerevan

40 Moskovyan street

Tell: (010) 56 00 21; 51 60 21

Email: museum@toumanian.am

Subscribe and get the news first

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Մամուլ

...աչքակապության մի եղանակ կա և հրապարակախոս կոչված արարածների մի ցեղ, որոնց դիպար թե չէ, կսկսեն ոռնալ` օ՜, ժողովուրդ, օ՜, ժողովրդի իրավունք, օ՜, հասարակություն…

Լրագիր ենք ստանում: Այսօր կարդում ենք մի զրպարտություն, վաղը հայհոյանք, մյուս օրը սուտ, չորրորդ օրը մի անճոռնի կարծիք, և այսպես շարունակ` օրեր, ամիսներ, տարիներ… Եվ բացարձակ ստախոսության հետ միասին պնդում է, թե ինքը մենակ է պաշտպանում ճշմարտությունը…

…հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը` հայ թերթն է:

Անշուշտ, եթե տգետ ու քաղցած թշվառականի մինը գիշերվա խավարի մեջ հարձակվեր հայոց գրողների ու գործիչների վրա ու խլեր մի քանի ռուբլի կամ փետով հարվածեր մեկին կամ մյուսին, կամ դանակով վիրավորեր, ամբողջ հայ ազգը պետք է վրդովվեր ու խիստ պատիժ պահանջեր ավազակի համար, բայց էստեղ, երբ օրը ցերեկով, հրապարակում ամենքի առաջ իրար հետևից նրանց հասցնում են բարոյական ծանր հարվածներ ու վիրավորանքներ, երբ ճգնում ու տքնում են ցեխը կոխել նրանց անունները, որ ինչպես նրանց, էնպես էլ հենց էդ ժողովրդի ամենաթանկ հարստությունն է, էս արդեն ավազակություն չի, էս հայկական հրապարակախոսություն է:

Այո, նեղ անձնականը, կիրքն ու դառնությունը երբեք չեն պակասել մեր մամուլի էջերից, և հրապարակախոսներից մեծ մասի ձեռքին մամուլը եղել է հալածանքի, զրպարտության ու անվանարկության մի զենք:

Please reload