Armenia, 0002, Yerevan

40 Moskovyan street

Tell: (010) 56 00 21; 51 60 21

Email: museum@toumanian.am

Subscribe and get the news first

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Ազգային տեսակ և խնդիրներ

…գաղափարի ճերմակ ու թափանցիկ վերարկուի տակից, որ հագել էին հայոց ինքնամոլ ամենագետները` այսքան պարզ երևացել են անձնական հաշիվների հրեական դավթարները:

…..ոչ մի մխիթարության նշան չի երևում մեր երկնակամարի վրա. մարդիկ իրար ուտում են, կողոպտում են, սպանում են բարոյապես և, ո՜վ ամոթ, իրենց գարշելի բերանն առած` ամբողջ օրը ծամում են ազնվությունը և լուսավորությունը:

Հին հունական բանաստեղծների Պեգասը խմում էր հիպոկրենե վճիտ աղբյուրից և ապրում էր: Մեր Սասունցի Դավթի հրեղեն ձին իր հորեղբայր Ձենով Օհանը կապել էր ախոռում, հավերը վրեն ծրտել են:

Մեր գավառն է մեր փրկությունը ու մեր նշանակությունը:

….հայոց եկեղեցին այն է, որի ուղղությանը և ոգուն, իբրև մի փրկարար նավահանգստի, առանց նրան նկատելու, հառաջադիմելով դիմում է տառապանքներով լցված և զանազան ինկվիզիցիաներով առաջնորդվող, եկեղեցիներով կաշկանդված ու պատուհասված մարդկությւնը:

Գավառ, դեպի գավառ:

...ինչքա՜ն ազատ է Հայաստանի եկեղեցին…

Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական – զուտ ազգային կյանքի օրենք…

1 / 15

Please reload