Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

Թումանյանական հանրապետական օլիմպիադա. երկրորդ փուլ

     Սիրելի´ դպրոցականներ,

  

   Շուտով սկսվելու են ամառային արձակուրդները: Ձեզ մաղթում ենք հաճելի և տպավորություններով լի ուրախ հանգստյան օրեր, բայց միաժամանակ հիշեցնում ենք, որ առջևում Թումանյանական հանրապետական օլիմպիադայի երկրորդ փուլն է: Այն կայանալու է այս տարվա սեպտեմբերին: Հաջողությամբ հանդես գալու և Թումանյանի մասին ձեր գիտելիքները խորացնելու համար առաջարկում ենք գրականության հետևյալ ցանկը, որ ձեզ կօգնի հայտնվելու հաղթողների թվում: Այսպիսով՝ համադրելով օգտակարն ու հաճելին, դուք պատրաստ կլինեք ստուգատեսին:

 

  1. Հովհ. Թումանյան.  Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով, Եր. 1/ներառյալ ծանոթագրությունները/, Եր. 1988-1999

  2. «Թումանյանը ժամանակակիցների հուշերում», Եր., 1969

  3. Նվ. Թումանյան. «Հուշեր և զրույցներ», Եր.   1987

  4. Նվ. Թումանյան. «Հովհաննես Թումանյանի մանկությունը և պատանեկությունը», Եր. 1955

  5. Ա. Ինճիկյան «Հովհաննես Թումանյան», Եր., 1969

  6. «Մեծերը ամենամեծի մասին», Եր., 1999

  7. Լ. Կարապետյան «Հովհաննես Թումանյանի հասակական գործունեությունը», Եր., 1992

  8. Աշխեն Թումանյան «Հուշեր և ընտանեկան պատմություններ», Եր., 2011

 

Գրքերի  էլեկտրոնային աղբյուր՝

Բարեմաղթանքներով՝       

 

                               Թումանյանական հանրապետական  օլիմպիադայի հանձնաժողով