Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ

ՈՍԿԵ ԴԻՎԱՆԸ միջազգային հեքիաթագիտական պարբերական է: Հրատարակվում է տարեկան մեկ անգամ: Հանդեսն ունի գիտական հոդվածների, ամենամյա գիտաժողովի նյութերի, նոր հրատարակությունների, ցուցահանդեսների, հաղորոդումների, իրադարձությունների և մատենագիտության բաժիններ: Ուշադրության կենտրոնում հայկական բանահյուսական ու գրական հեքիաթն է, սակայն տպագրվում են նաև այլ մշակույթներին առնչվող նյութեր:

Նյութեր կարել է ներկայացնել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:

Հոդվածներն ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ alvardjivanyan@gmail.com

Հանդեսը հրատարակվում է Հովհ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժինը և Fabula armeniaca ծրագիրը՝ համագործակցությամբ Երևանի պետական համալսարանի:

Նյութերը տպագրվում են Հովհ. Թումանյանի թանգարանի և ԵՊՀ ռոմանագերմանկան բանասիրության ֆակուլտետի խորհուրդների երաշխավորությամբ:

Նախագծի հեղինակ և գլխավոր խմբագիր՝ Ալվարդ Ջիվանյան

ՀԱՍԿԵՐ տարեգիրքը նվիրված է մանկական գրականության և բանահյուսության ուսումնասիրությանը: Այն ունի գիտական, գեղարվեստական ու մասնագիտական բաժիններ: Գիտական բաժնում ընդգրկված են հոդվածներ և սեղմ հաղորդումներ մանկական գրականության ու բանահյուսության տարբեր խնդիրների վերաբերյալ: պարբերաբար վերահրատարակվում են հետազոտական առանձին կարևորություն ունեցող նոհթեր: Գեղարվեստական բաժնում ներկայացված են մանկական գրականության բնագիր և թարգմանական փոքրածավալ ստեղծագործություններ, քիչ հայտնի թարգմանական նմուշներ՝ վերցված հնատիպ կամ հազվագյուտ հրատարակություններից:

Տարեգրքի անվանումը փոխառված է «Հասկեր» (1905-1917, 1922) մանկական ամսագրից: Նվիրվում է մեծ երախտավորներ՝ Ստեփան և Կատարինե Լիսիցյանների հիշատակին:

Նյութերը տպագրվում են Հովհ. Թումանյանի թանգարանի և ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի խորհուրդների որոշմամբ:

Տարեգիրքը հրատարակում է Հովհ. Թումանյանի թանգարանը:

Գլխավոր խմբագիր՝ Ալվարդ Ջիվանյան