Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քառյակներ - Անգլերեն

Գրքույկը ներկայացնում է Հովհ. Թումանյանի կենդանության շրջանում հրատարակված  չորս տասնյակից ավելի քառյակների ընտրանի՝ անգլերենով:

Քառյակների գրքույկը հրատարակվում է Հովհ. Թումանյանի թանգարանի աշխատակիցների աջակցությամբ՝ նվիրված բանաստեղծի 150 ամյակին:

Գրքույկում Թումանյանի ձեռագրի վերարտադրությունը հնարավոր է դարձել էլեկտրոնային HovhannesTumanian_U տառատեսակի միջոցով: Տառատեսակը ստեղծվել է բանաստեղծի լատինատառ ձեռագրերի հիմքով՝ Ռ. Թառումյանի կողմից: Նախաձեռնության հեղինակը Հովհ. Թումանյանի թանգարանն է:

Հովհաննես Թումանյան․ Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2-րդ


Հովհաննես Թումանյան․ 150-ամյակին ընդառաջ

 

Սիրելի բարեկամներ և Թումանյանասերներ.

Հովհ. Թումանյանի 150-ամյակի առիթով /2019/  մեր թանգարանը մի մեծ պարտավորություն է ստանձնել. վերահրատարակել Թումանյանի երկերի լիակատար  ժողավածուն՝ լրացված և  որոշ խմբագրումներով 10 հատորյակը:  Այս նպատակը իրականացնելու համար դեռևս 2017թ.  մենք հուշագիր ստորագրեցինք  ԳԱԱ Գրականության ինստիտուտի հետ: Գրականության ինստիտուտի Թումանյանագիտության բաժնի և Հովհ. Թումանյանի թանգարանի  ազնիվ գիտաշխատողների   տքնաջան աշխատանքի արդյունքը արդեն   մեր սեղանին է՝  շքեղ բովանդակությամբ շքեղ 2-րդ հատորը:

Մուշեղ Թումանյանը և իր ընտանիքը


Գիրքը կազմված է Հովհ. Թումանյանի թանգարանում պահվող արխիվային նյութերի հիման վրա: Գրքում զետեղված են բանաստեղծի ավագ որդու՝ Մուշեղի նամակները, որոնց մեծ մասը տպագրվում է առաջին անգամ: Առանձին բաժիններով տրված են նաև Մուշեղի որդու՝ Վիգենի նամակագրությունը և կնոջ՝ Մարիայի օրագրություն-հուշագրությունները: Ընթերցողին են ներկայացվում նաև չհրապարակված ընտանեկան լուսանկարներ: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար:

Հովհաննես Թումանյան․ Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին


Հովհաննես Թումանյան․ 150-ամյակին ընդառաջ

 

Սիրելի բարեկամներ և Թումանյանասերներ.

Հովհ. Թումանյանի 150-ամյակի առիթով /2019/  մեր թանգարանը մի մեծ պարտավորություն է ստանձնել. վերահրատարակել Թումանյանի երկերի լիակատար  ժողավածուն՝ լրացված և  որոշ խմբագրումներով 10 հատորյակը:  Այս նպատակը իրականացնելու համար դեռևս 2017թ.  մենք հուշագիր ստորագրեցինք  ԳԱԱ Գրականության ինստիտուտի հետ: Գրականության ինստիտուտի Թումանյանագիտության բաժնի և Հովհ. Թումանյանի թանգարանի  ազնիվ գիտաշխատողների   տքնաջան աշխատանքի առաջին արդյունքը արդեն   մեր սեղանին է՝  շքեղ բովանդակությամբ շքեղ 1-ին հատորը:  Գիրքը լույս է ընծայվել Հովհ. Թումանյանի թանգարանի միջոցներով: Այս տարի նախանշել ենք լույս ընծայել ևս երկու հատոր՝ 2-րդը և 3-րդը, իսկ  2019-ին  ընթերցողին հասցնել ևս 2-ից 3 հատոր:  Աստված մեզ ուժ և կարողություն տա:

Քառյակներ


Գրքույկը ներկայացնում է Հովհաննես Թումանյանի կյանքի վերջին տարիներին ծնունդ առած չափածո ստեղծագործությունները՝ քառյակները: Շատ առումներով դրանք դարձան բանաստեղծի անցած ճանապարհի հանրագումարը՝ մի քանի տողի մեջ խտացնելով մարդկային կյանքի ողջ ընթացքը, որը սկիզբ ու վերջ չունի:

Գիրքը ներկայացված է ընթերցողների լայն շրջանի համար:

Գիրքը հրատարակվել է 2017թ-ին:

Հայկական հարցն ու իր լուծումը ըստ Հովհաննես Թումանյանի

Գրքում ներկայացվում է Հովհաննես Թումանյանի հասարակական և հայրենանվեր գործունեության կիզակետը` Մեծ Եղեռնի տարիների անձնուրաց նվիրումը իր ժողովրդին և նրա արդար դատի լուծմանը: Առաջին անգամ հասարակությանն են ներկայացվում բազմաթիվ խնդրագրեր, որ Ամենայն հայոց որբերի հայրիկը ստացել է հենց 1915-ին տարբեր ընտանիքներից, անհատներից և վարչությունների ղեկավարներից, ինչպես նաև Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդությունների օրագրային գրառումները, որոնք ականատեսի վկայություններ են և փաստավավերագրական նյութեր այդ օրերի իրականության մասին:

Գիրքը նախատեսված է հայկական հարցի լուծմամբ զբաղվողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանի համար:

Գիրքը հրատարակվել է 2015թ-ին:

«Ոսկե Դիվան» հեքիաթագիտական հանդես, պրակ 5

Ոսկե դիվանը միջազգային հեքիաթագիտական պարբերական է: Հրատարակվում է տարեկան մեկ անգամ: Հանդեսն ունի գիտական հոդվածների, ամենամյա գիտաժողովի նյութերի, նոր հրատարակությունների, ցուցահանդեսների, հաղորդումների, իրադարձությունների և մատենագիտական բաժինններ: Ուշադրության կենտրոնում հայկական բանահյուսական և գրական հեքիաթն է, սակայն տպագրվում են նաև այլ մշակույթներին առնչվող նյութեր: Նյութեր կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Պարբերականը հրատարակվել է 2012-2013թթ-ին:

Արտավազդ Թումանյան. Ստեղծագործություններ

Առաջին անգամ ընթերցողին է ներկայացվում Հովհաննես Թումանյանի տաղանդաշատ որդու՝ Արտավազդ Թումանյանի բազմաժանր ստեղծագործությունների հետաքրքիր ժողովածուն: Այն իր մեջ ներառում է ինքնուրույն և որոշ թարգմանական գործեր, որոնք ծնունդ են առել 1905-1918թթ. ընթացքում:

Գիրքը ներկայացված է ընթերցողների լայն շրջանի համար:

Գիրքը հրատարակվել է 2014թ-ին:

1 / 3

Please reload