Armenia, 0002, Yerevan

40 Moskovyan street

Tell: (010) 56 00 21; 51 60 21

Email: museum@toumanian.am

Subscribe and get the news first

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Կենսափիլիսոփայություն

Խոսքը, նայած թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է:

Կյանքն` իր ամբողջության մեջ` մեծ է, շատ է մեծ: Կյանքը` տիեզերական կյանք է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով: Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով-մարդկության կյանքով: Սակայն նույնիսկ դրանով-մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ:

Այդպես է, փոքրիկ արարածներն են կյանք թունավորում-մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ: ...Մի թեթև քամի է հարկավոր, որ ցրի այդ կյանք թունավորողներին:

Չէ՞ որ աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար. մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչը հենց սրանք են աշխարհքում:

Ասում է` գնացին տեսան Մոլլա Նասրեդինը մի վարար ջրի ափի նստած սպասում է: Ասին` ընչի ես սպասում:-Թե` սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք, պարապենք... ու շարունակ սպասում ենք:

Գեղեցիկ արվեստների մեջ առանձին կարևորություն է ունեցել միշտ ճարտարապետությունը, որ կոչված է «քարացած երաժշտություն» և, միանգամ ընդմիշտ քարացած կանգնած, չի աղավաղվում ժամանակի հետ:

Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

Մարդիկ կան, ըստ ամենայնի թմրած, լքված ու խորտակված մարդիկ, որ խաղը սովորական բան են կարծում և իրենց մեռելությունը լրջություն են անվանում:
Էդպես չի կենդանի, ապրող մարդը: Նա ոչ թե միայն խաղի պահանջն է զգում, այլև պարզ տեսնում ու նկատում է. որ էն ժամանակ, երբ մենք ծանր նստած մեծ-մեծ բաներ ենք խոսում, խաղն ու նրա նման փոքրիկ համարված բաները իրենց վճռական գործն են տեսնում, կյանք, հոգի, լեզու՝ մարդ են ստեղծում:

1 / 28

Please reload