Armenia, 0002, Yerevan

40 Moskovyan street

Tell: (010) 56 00 21; 51 60 21

Email: museum@toumanian.am

Subscribe and get the news first

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Թուրքը

Թուրքին մինչև չծեծես խոնախա չի դառնալ:

….կարծեք արդարացնում է Գլադսոնի կարծիքը, թե էն սև օրվանից ինչ հայտնվեց էդ ժողովուրդը, հայտնվեց ինչպես մարդկության թշնամի: Որ կողմից հայտնվեց, իր ետևից թողեց արյան լայն հետք, և ուր մտավ նրա իշխանությունը, ամեն տեղից չքացավ քաղաքակրթությունը, անհետացավ միանգամայն: Ամեն տեղ մտցրեց կոպիտ ուժի իշխանությունը և երբեք չհասկացավ ու չունեցավ օրենքի վրա հիմնված կառավարություն: Վերջապես, մի դրություն, որ կարծեք ուզում է հաստատել էդ ժողովրդի զարհուրելի ասածի ճշմարտությունը, թե` որտեղ թուրքի ձիու ոտը կոխեց, էնտեղ էլ խոտ չպիտի բուսնի:

….հայկական հարցը Տաճկաստանը հուզող ամենածանր ցավերից մինն է, և հետզհետե թերևս դառնա ավելի ու ավելի ծանր, քանի թուրքն ստիպված լինի սեղմվել դեպի էս կողմերը: Եվ ահա էս հարցից ազատվելու հնարը էսպես է վճռել թուրքի պետական հանճարը` հայերին կոտորել կամ հալածել, քշել, գաղթեցնել: Այո՛, վայրագ ու անօրեն է էս ճանապարհը, այլև խելագար, սակայն հաստատ…. Եվ էս ջարդին ու գաղթին վերջ չկա:

Վերցրեք Թյուրքիայի քարտեզն ու մտիկ արեք: Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա: Եվ էդ երկներից մինը թե կա, որ նա համարում է ու դարձրել է իր հայրենիքը, ոչ Բալկանյան թերակղզին է, ոչ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, էն երկիրը, ուր հայ ժողովուրդն էլ հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը:

Եվ նա` Թուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների` վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամից, ընդմիշտ փակելու համար:

Էն օրվանից, որ նա, անհայրենիք, Իկոնիայի հովիտներից ձի նստեց ու վեր կացավ ուրիշ հայրենիքիների վրա արշավելու, մինչև էսօր դեռ չի իջել իր ձիուց: Էն օրվանից, որ մերկացրեց իր սուրը ժողովուրդները կոտորելու համար, մինչև էսօր դեռ պատյան չի դրել, և 1453 թվականի մայիսի 29-ից, ինչ որ Սուլթան Մահմուդ 2-րդը, ըստ ավանդության, իր արյունոտ ձեռքը զարկեց սուրբ Գերիմաստության (Այա Սոֆիայի) տաճարի պատին, մինչև էսօր դեռ չի մաքրվել սուլթանների արյունաթաթախ ձեռքը:

Թուրքի վրա էլ չեն կարող հույս դնել և հույս չեն դնում ոչ կոտորածներից ազատված ու մշտապես կոտորածի մղձավանջի տակ ապրող հայ ժողովուրդը, ոչ անվերջ կոտորածներին ու հարստահարություններին հանդիսատես օտարները:

Ես համոզված եմ, որ սա* վերջին ոճրագործությունը պետք է լինի էս համաշխարհային ճիվաղի…

 

*Հայոց ցեղասպանությունը

...մահմեդական աշխարհը, նրա ամեն մի ազգն ու պետությունը, եթե ուզում է ապրի, պետք է հրաժարվի ո՛չ թե հարեմից արտաքնապես, այլև հարեմական հայացքից ներքուստ: Անկարելի բան է և՛ հարեմ պահել, և՛ առողջ պետություն, անկարելի բան է և՛ հարեմ ունենալ, և՛ հառաջադիմել ու մտնել հառաջադեմ ազգերի շարքը:

1 / 2

Please reload