Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Կինը

Առհասարակ կարծում են, թե հարեմը ստրկություն է կնոջ համար: Դա սխալ է: Հարեմը ստրկություն չի, այլ շատ ավելի ցած ու ամոթալի մի վիճակ: Ստրուկը կարող է ասել, թե ես աշխատում եմ ու իմ աշխատանքով հա՛մ ուրիշներին եմ պահում, հա՛մ ես եմ ապրում և ավելի շատ ուրիշներն են ապրում իմ աշխատանքով: Իսկ հարեմի կինը ոչ միայն չի աշխատում ու ոչ ոքի չի պահում, այլ ինքն էլ ապրում է իր էգության հաշվին, մի դրություն, որ, եթե չեմ սխալվում, չկա ամբողջ կենդանական աշխարհքում, և միայն մարդն է ստեղծել, զարգացրել ու վերջը պսակել հարեմով:

Ժողովրդի բարոյական ու տնտեսական կյանքը ճանաչելու համար մի գեղեցիկ միջոց, մի հեշտ չափ կա - այդ կինն է:

Հայը կամ վրացին, իրեն կրոնի ոգով ու դարավոր տրադիցիաներով, տղամարդուն ու կնոջը մի մարմին, մի բարոյական ամբողջություն ընդունելով, և կնոջը ճանաչելով իր գոյության կեսը, դրել է նրան իր օջախի գլուխը, ուր և կենտրոնացրել է կյանքի վայելքներն ու երջանկությունը:

Ինձ էնպես է թվում, թե կենդանական աշխարհքում դժվար թե գտնվի ավելի իրավազուրկ ու անկարող մի մայր, ավելի պաշտպանության կարոտ մի մայր, քան կին-մայրն է: Եվ դժվար թե գտնվի ավելի անօգնական ու ավելի պաշտպանության կարոտ մի ձագ, քան նրա մանուկն է:

Please reload