Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

Թումանյանի ստեղածագործական կայնքի փուլերը

Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ. «Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց  «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին: Այս երկու ստեղծագործությունների միջև ընկած ժամանակահատվածում ձևավորվել է Թումանյանի աշխարհը` անցնելով հասունացման, զարգացման, գաղափարական և հուզական սահմանների հաստատման ուղի: Եղել են և տաղանդի դրսևորման փայլուն թռիչքներ, և ստեղծագործական աշխատանքի դադարի պահեր, բայց երբեք կանգ չի առել մտքի ու հոգու ներքին շարժումը, կյանքի իմաստի որոնումը, ինչը և պայմանավորում է բանաստեղծի ստեղծագործական ուղու միասնական լինելը: Եվ իհարկե, այդ աշխարհի ձևավորումը պայմանավորված էր անձնական և հասարակական կյանքի մի շարք գործոններով:  Բաժանելով այդ ուղին փուլերի` կարելի է բացահայտել դրա զարգացման տրամաբանությունը: Անվանի գրականագետ Էդ. Ջրբաշյանը իր «Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ» ուսումնասիրության մեջ  Թումանյանի գրական ուղին բաժանել է վեց շրջանի ըստ թվականների.

1881-1886    1893-1900    1906-1914    

1887-1892    1901-1905    1915-1922

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՔԻԱԹ
ՔԱՌՅԱԿ
ԼԵԳԵՆԴ ԵՎ ԲԱԼԼԱԴ
ՊՈԵՄ
ՊԱՏՄՎԱԾՔ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ
Show More